ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ամո՛թ է, պարոնայք, գոնե «տակներդ» մաքրեք խնջույքից առաջ

Ամո՛թ է, պարոնայք, գոնե «տակներդ» մաքրեք խնջույքից առաջ
04.01.2014 | 17:42

Սա Էրեբունի համայնքի Սարի թաղ կոչվող թաղամասն է, կենտրոնական փողոցներից մեկը, նախկին բաղնիքի բակը, 9 համարի ավտոբուսի կանգառը, որտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են հավաքվում, շնչում այս գարշահոտությունը` ժամեր շարունակ սպասելով ավտոբուսի ժամանելուն, որն էլ, ի դեպ, ըստ իր քմահաճույքի է աշխատում: Անմիջապես աղբանոցի հարևանությամբ հացի փուռն է, այս աղբն էլ ամսից ավելի մարդկանց ոտքի տակ թափված է: Սառանամանիքին` -15 ցրտի ժամանակ, այն սառել-կպել էր գետնին, հիմա, երբ արդեն -1 է, «հետ է եկել» և սպասում է, թե երբ ինչ-որ մեկը կբարեհաճի տեղափոխել իրեն: Հետաքրքիր Է, համայնքի ղեկավարությունը գո՞հ է իր աշխատանքից, թե՞, Էրեբունի համայնք ասելով, հասկանում է միայն համայնքապետարանի տարածքն ու Էրեբունի թանգարանի մերձակայքը: Տեսնես, երբևէ համայնքի ղեկավարը հետաքրքրվո՞ւմ է, թե ինչ վիճակում են շրջանի շատ թաղամասեր: Թե ինչ սրտով են կարողացել այս աղբը քթների տակ Նոր տարի դիմավորել, քեֆ անել, զվարճանալ, վերջում էլ գլուխները հանգիստ խղճով բարձին դնել ու քնել, անհասկանալի է: Ի՞նչ տարբերություն՝ տո՞ւնն է կեղտոտ, թե՞ տան բակը: Եվ ո՞վ է պատասխանատու տան կամ բակի մաքրության համար, իհարկե տանտերը, այս դեպքում էլ` համայնքի տերը: Այսօր բոլորը խոսում են այն մասին, թե Նոր տարուն ինչի միս են կերել կամ ինչ կենդանիներով են իրենց սեղանները զարդարել երկրի «տերերը»: Է՛հ, թող ուտեն, ինչի միս որ սիրտներն ուզում է ` խոզի կլինի, գոմեշի թե կոկորդիլոսի, ինչքան ուզում են թող ուտեն, միայն թե գործ անեն, միայն թե «տակները» մաքրեն խնջույքից առաջ: Ամոթ է, վերջապես, պարոնա՛յք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ